Մշակվում են սխեմաներ, այդ թվում և մոսկովյան հարթակի տրամադրումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ նշելով, որ համապատասխան մեխանիզմներ են մշակվում այդ ուղղությամբ:

«Ռուսաստանն ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը և խաղաղ բանակցային գործընթացի վերականգնմանը՝ առկա հիմնարար սկզբունքների և միջազգային փաստաթղթերի հիման վրա: Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մոտեցման միասնականության վկայությունն են դարձել վերջին շաբաթվա ընթացքում արված համատեղ հայտարարությունները՝ 3 համանախագահ երկրներիի նախագահների կողմից հոկտեմբերի 1-ին և երեք երկրի ԱԳ նախարարների կողմից՝ հոկտեմբերի 5-ին»,- նշել է Զախարովան:

Վերջինս հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԼՂ հակամարտության հարցը քննարկել է ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Իր գործընկերների՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ մշտական կապի մեջ է Սերգեյ Լավրովը: Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ, այդ թվում և մեր կողմից առաջարկված մոսկովյան հարթակի տրամադրումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Խորհրդակցություններ ենք վարում կողմերի հետ այդ ձևաչափում բանակցությունների վերսկսման ժամկետների մասին»,- հավելել է դիվանագետը:

Related posts

Իրանի և Ադրբեջանի սահմանին մեկնարկել է Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Դեսպան Վահագն Աֆյանը Համաշխարհային գործարարության հնդկական ֆորումում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի առավելությունները

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել