Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 3 հազարի

Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի, ևս 4639-ը տուժել են, 373 մարդ էլ համարվում է անհետ կորած, հայտնում է Xinhua-ն՝ վկայակոչելով երկրի Պետական ​​վարչական խորհրդի մամուլի ծառայությանը։

Մարդասիրական և իրավապաշտպան կազմակերպություններն ակնկալում են, որ զոհերի թիվը կգերազանցի 3000-ը, հաղորդում է Reuters-ը:

ՄԱԿ-ը, որպես օգնություն, 5 միլիոն դոլար է հատկացրել Մյանմարին և աղետից տուժած մյուս շրջաններին: Փրկարարական-որոնողական աշխատանքները շարունակվում են:

Related posts

Չենք տապալում ընտրությունը. Արուսյակ Մանավազյանը՝ Արամ Վարդևանյանին ընտրելու որոշման մասին

10.9 մլն եվրո հափշտակած և փողերի լվացում կատարած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ