Մհեր Մկրտչյանի արձանը կտեղադրվի Երևանում՝ Վազգեն Սարգսյան փողոցում

Iravaban.net ուսումնասիրել է Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 474-Ա որոշումը, որով համաձայնություն է տրվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի արձանի տեղադրմանը Երևան քաղաքում։

Որտե՞ղ կտեղադրվի արձանը

Որոշման 1-ին կետով սահմանված է, որ արձանը կտեղադրվի Վազգեն Սարգսյան փողոցի 6-րդ շենքի հանդիպակաց մայթին հարող կանաչ տարածքում։

Իրավական հիմքը

Որոշումը կայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի հիման վրա։

Որոշումը ստորագրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը,- տեղեկացնում է Iravaban.netը։

Related posts

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին

Չճշտված լուրը փաստից արագ տարածվեց․ ՆԳՆ-ն պարզաբանում է նախօրեի սկանդալը