Մհեր Գրիգորյանը և ԵՄ դեսպանը պայմանավորվել են ջանքեր գործադրել ՀԸԳՀ կիրարկման գործընթացն արդյունավետ դարձնելու ուղղությամբ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ նրա կարևոր առաքելության մեջ:

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը: Այս համատեքստում կարևորվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքները:

Զրուցակիցներն ընդգծել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը ոլորտային բարեփոխումների իրականացման տեսանկյունից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքեր գործադրել ՀԸԳՀ կիրարկման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Քննարկվել է նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը, այս համատեքստում շեշտվել է ԵՄ ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը:

Related posts

Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր

Մահվան ելքով պատահար՝ ԶՊՄԿ-ում․ դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են

Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ