Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի (SBA) երկրորդ վերանայման շրջանակներում բարձրացված հարցերը:

Անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականությանը: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է ԱՄՀ աջակցությամբ երկրում իրականացվող բարեփոխումների կարևորությունը և շնորհակալություն հայտնել ցուցաբերված տեխնիկական աջակցության համար:

Related posts

Հայաստանի համար կանաչ արդյունաբերացումը միայն արտանետումների կրճատում չէ. ՇՄ նախարարը՝ ՄԱԿ-ում

Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել են 2 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ