Մի խումբ անձանց կողմից կատարված սպանության կազմակերպիչների վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 13-ին հաստատել է մի խումբ անձանց կողմից 2024 թվականի հունիսի 12-ին Երևան քաղաքում կատարված սպանությունը կազմակերպած և ղեկավարած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 12-ին ահազանգ էր ստացվել Երևան քաղաքում հնչած կրակոցների վերաբերյալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 23:13-ի սահմաններում, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 25 շենքի մոտ հրազենից կրակել են Բ.Ս.-ի և Ս.Գ.-ի ուղղությամբ: Բժշկական կենտրոն տեղափոխված Ս.Գ.-ն, գիտակցության չգալով, մահացել էր:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Ռ.Ս.-ի և Ա.Կ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելը կազմակերպելն ու ղեկավարելը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը), իսկ Սր.Գ.-ի և Հ.Ս.-ի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով:

2024 թվականի հուլիսի 28-ին Ռ.Ս.-ն և Ա.Կ.-ն ձերբակալվել են, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը:

Մեղադրյալներ Սր.Գ.-ի և Հ.Ս.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում:

2024 թվականի նոյեմբերի 4-ին քրեական վարույթից մեղադրյալներ Ռ.Ս.-ի և Ա.Կ.-ի վերաբերյալ մասն անջատվել է:

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 13-ին հաստատել է Ռ.Ս.-ի և Ա.Կ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան