Միքայել Համբարձումյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Միքայել Համբարձումյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:  Հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Միքայել Համբարձումյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Համբարձումյանն ազատվել է նաև ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողի պաշտոնից:

Related posts

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ

Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. «Երևանի ավտոբուս»

3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին. ԲԸՏՄ-ն ջրօգտագործման խախտումներ է արձանագրել Լոռիում և Արմավիրում