Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ շենքի առջև բողոքի ակցիա է անցկացվել

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ այսօր արտգործնախարարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացրել մի խումբ քաղաքացիներ՝ հայտարարելով, որ իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ:

Նրանց թվում են եղել «Հանուն Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը և ուրիշներ:

Ակցիայի մասնակիցները Վլադիմիր Պուտինի ու Սերգեյ Լավրովի նկարներով ու «Մարդասպաններ» գրությամբ պաստառներ են պարզել և Հայաստանից հեռանալու կոչեր հնչեցրել: Իրավիճակը լարվել է, երբ ոստիկանները խնդրել են հեռանալ շենքի մոտից: Ակցիայի մասնակիցները հրաժարվել են, ինչից հետո ոստիկանները հրմշտելով հեռացրել են նրանց դեպի Շահումյանի արձանի մոտ:

Related posts

Ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզին և Պետերբուրգի նավթային տերմինալին

Ռուսական ուժերը հարվածել են Սումիին և Զապորոժիեին. կան զոհեր և վիրավորներ

Հունիսին Գյումրու ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է 76 երեխա