Միրզոյանը ողջունել է Յոթի խմբի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է G7-ի արտգործնախարարների՝ Իտալիայում հանդիպման ավարտին տարածած հայտարարությանը, որում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը:

«Հանձնառու լինելով առանցքային սկզբունքների և համաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ.Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածաշրջանում կայուն խաղաղության խթանմանը՝ ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը, որը տեղ է գտել Յոթի խմբի երկրների արտգործնախարարների կոմյունիկեում»,- X-ի միկրոբլոգում նշել է նախարարը:

Related posts

ԱԱ. Մանվել Խնձրցյանը 1/16 եզրափակչում ժամանակից շուտ առավելության է հասել Կորեայի Հանրապետության ներկայացուցչի նկատմամբ

Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար

Եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, ապա պետք է գա Մոսկվա. Լավրով