Միրզոյանը շփումներ է ունեցել Ղազախստանի, Իսպանիայի, Նորվեգիայի ԱԳ նախարարների հետ

Դավոսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Ղազախստանի, Իսպանիայի, Նորվեգիայի ԱԳ նախարարների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Related posts

Երևանում ավտոբուսի կողաշրջվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թուրքիայի ածխահանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Փոփոխություններ՝ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում