Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վելդկամպին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կասպար Վելդկամպին Նիդերլանդների ԱԳՆ նախարարի պաշտոնում համագործակցության համար։

«Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում իմ թանկագին ընկերոջը` Կասպար Վելդկամպին, արտաքին գործերի նախարարի պաշտոնում համագործակցության համար:

Մենք աննախադեպ հաջողությունների ենք հասել Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հռչակագրում ամրագրված երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Մաղթում եմ Ձեզ, թանկագին Կասպար, ամենայն հաջողություն Ձեր հետագա գործունեության մեջ»,- գրել է արտգործնախարարը X-ի իր միկրոբլոգում:

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ