Միրզոյանը Մարթին Գրիֆիթսին է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները

Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Մարթին Գրիֆիթսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները՝ նշելով, որ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտներ և արդեն կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։

ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է ՄԱԿ-ի և իր գործակալությունների կողմից հստակ ուղերձների և քայլերի հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից զանգվածային ոճրագործությունը Լեռնային Ղարաբաղում։ Ընդգծվել է նաև ԼՂ մարդասիրական մուտքի ապահովման կարևորությունը։

Related posts

Լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության տրամադրման կարգն ուժի մեջ է մտել

ՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ով

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը