«Միջմշակութային ձեռքբերումների մրցանակ-2026» մրցույթին մասնակցության հայտերի ընդունում

Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարությունը նախաձեռնում է «Միջմշակութային ձեռքբերումների մրցանակ» մրցույթը. այն հատկապես խրախուսում է միջմշակութային և միջկրոնական նախագծերը հետևյալ ոլորտներում՝ արվեստ/մշակույթ, երիտասարդություն, մարդու իրավունքներ, գլոբալ քաղաքացիության կրթություն, ինտեգրում և գենդերային հավասարություն։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցանակները շնորհվելու են մի քանի անվանակարգերում. յուրաքանչյուր անվանակարգ կունենա 1 հաղթող մասնակից:

Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2026 թվականի մարտի 31-ը: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել iaa@bmeia.gv.at էլեկտրոնային հասցեին:

Կից՝ փաստաթղթերը:

Related posts

Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին իր ինքնիշխան կամքը արտահայտելու կապակցությամբ. Համատեղ հայտարարություն

Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում