Միջազգային չափորոշիչներ ու նոր էկո հանրային տրանսպորտ Գյումրիում. ԿԿԿ դաշինք

 

Հանրային քննարկում Գյումրու համայնքի 2022-2024 թթ. տրանսպորտային ռազմավարության եւ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների վերաբերյալ։ «Դաշինք՝ հանուն կայուն եւ կանաչ կառավարման» ծրագրի ներկայացուցիչների խոսքով՝ ծրագիրն ունի մի քանի կարեւոր ուղղություն. դրանցից մեկը Գյումրիում եւ Վանաձորում արդի հանրային տրանսպորտի ցանցի ձեւավորումն է, որը կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին, օրինակ՝ նոր երթուղային ցանցի ձեւավորումը, ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումների էլեկտրոնային տոմսավավերացման  համակարգի ներդրումը,  համայնքում տրանսպորտային արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումների իրականացում եւ այլ կարեւոր կետեր։

Related posts

«Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ

Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան