Միջազգային հեղինակավոր Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «դրական». վարչապետ

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա լոկ վիճակագրական փոփոխություն չէ. սա մասնագիտական հավաստում է առ այն, որ Հայաստանի որդեգրած տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը միջազգային շուկաներում ձեռք են բերում որակական նոր կշիռ:

Այն վստահության հայտ է՝ ուղղված մեր պետության տնտեսական դիմակայունությանն ու քաղաքական կամքին։

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ։

Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է վարչապետը:

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», եւ…

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 16 января 2026 г.

Related posts

Ջաջուռում բախվել են «Kia Forte»-ն և «Volkswagen»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ

Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը