«Միշտ շարունակելու եմ աջակցել այս գեղեցիկ երկրին»․ Քիմ Քարդաշյանը պատասխանել է Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին։

«Շնորհակալություն նախագահ Սարգսյանին, որը միշտ ժամանակ է գտել ինձ Հայաստանի մասին պատմելու համար։ Շնորհակալություն ANCA-ին (Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ) և բոլոր հայկական կառույցներին, ինչպես նաև յուրաքանչյուր հայի, որը պայքարել է ճանաչման օրվա համար։ Ես երջանիկ եմ, որ կարողացա օգնել բարձրացնել իրազեկությունը և միշտ շարունակելու եմ աջակցել այս գեղեցիկ երկրին»,- գրել է Քարդաշյանը։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել էր. «Ձեր և Ձեր ընտանիքի ազդեցությունը հսկայական է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում, և հրաշալի էր տեսնել, թե ինչպես Ձեր գործունեությամբ ու քայլերով կարողացաք կարևոր դերակատարում ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Շնորհակալ եմ, անխոնջ ջանքերի, անկեղծ նվիրումի և հանձնառության համար»:

Related posts

Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները

Կառավարությունը գումար է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրեր իրականացնելու համար

Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան