Մինսկը ՀԱՊԿ-ից Երևանի դուրս գալու մասին դիմում չի ստացել. Բելառուսի նախագահ

Մինսկը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին դիմում չի ստացել: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա Հայաստանին խորհուրդ է տվել չշտապել դուրս գալ ինտեգրացիոն կառույցներից: Բելառուսի նախագահը կարծում է, թե պաշտոնական Երևանը հուզական հայտարարություն է արել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին:
«Ամենակարևորը՝ մենք ոչ մի պաշտոնական ծանուցում չենք ստացել, որ Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրները միանգամայն հանգիստ կարձագանքեն համապատասխան ծանուցմանը:
«Եթե նրանք չեն ցանկանում լինել ՀԱՊԿ-ում, այն չի փլուզվի, չի քանդվի»,- ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն հավելել է, որ ՀՀ վարչապետն իրավասու չէ ընդունել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու որոշում։
«Հայաստանի կառավարման համակարգն այնպիսին չէ, ինչպիսին Բելառուսինը: Փաշինյանը չի կարող կայացնել դուրս գալու-չգալու որոշում: Այնտեղ խորհրդարանն է որոշում կայացնում»,- ասել է նա։

Related posts

Ադրբեջանից Հայաստան կմատակարարվի շուրջ 1000 տոննա դիզելային վառելիք

Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի տարածքից, մենք չենք առարկի. Նիկոլ Փաշինյան

Ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Փաշինյան