Մինչև դեկտեմբերի 11-ը ներառյալ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս հատվածով տրանսպորտի տեղաշարժը կիրականացվի մասնակի սահմանափակումներով

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությամբ՝ միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի կմ 77 հատվածում (գ․ Արախվեթի) իրականացվում են հենապատի կառուցման աշխատանքներ, որի արդյունքում մինչև դեկտեմբերի 11-ը ներառյալ նշված հատվածով ավտոտրանսպորտի տեղաշարժը կիրականացվի մասնակի սահմանափակումներով՝ երթևեկելի մեկ գոտու կիրառմամբ (կոնտակտային անձ՝ Կոբա Գելաձե, 599 68 22 22): Ճանապարհի նշյալ հատվածում կտեղադրվեն համապատասխան նշաններ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

«Երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Ինչ պատկեր է 131 ընտրատեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 162 ընտրատեղամասերից

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 150 ընտրատեղամասերից