ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի դիմումը, իսկ Ադրբեջանինը՝ մերժել

Սույն թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝ սույն թվականի հունիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես, ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջից:
«Միաժամանակ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Ադրբեջանի կողմից տրամադրվել են զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս առաջադրված մեղադրանքները:
Եվրոպական դատարանը նույն օրը մերժել է նաև Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները: Վերջիններս շարունակում են մնալ ուժի մեջ»,- ասված է Ֆեյսբուքի գրառման մեջ:

 

Related posts

Հանձնաժողովի որևէ անդամ ձայնազուրկ չէ և իրավունք ունի արտահայտել իր կարծիքը. ՀՌՀ նախագահ

Նախորդ շաբաթվա ընթացքում ՓԾ կենտրոնում գրանցվել է 424 դեպք, տուժել է 60, զոհվել՝ 7 մարդ

Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ