Միացյալ Նահանգները խստորեն մտահոգված է գազամատակարարման խաթարումներով և ադրբեջանական զորքի տեղաշարժերով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Միացյալ Նահանգները խստորեն մտահոգված է գազամատակարարման խաթարումներով և ադրբեջանական զորքի տեղաշարժերով։ Հայաստանն ու Ադրբեջանը, ուղիղ կապի միջոցների կիրառմամբ, պետք է անհապաղ ապաէսկալացնեն իրավիճակը։ Այս մասին, ՀՀ-Արցախ գազատարի վնասման, Արցախում գազամատակարարման խափանման և ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ «Լուրերի» հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
«Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում։ Շարունակվող լարվածությունը տարածաշրջանում, այդ թվում՝ տեղի էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված  խնդիրների մասին հաղորդումները, մեկ անգամ ևս ընդգծում են դիվանագիտական շփումները մեծացնելու անհրաժեշտությունը։
Սա նաև ներառում է ուղիղ կապի գործող մեխանիզմների օգտագործում՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին և նորմալացնելու հարաբերությունները խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրմամբ։
Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում»,- հայտնել են դեսպանատնից:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան