Մեքենան սուզվել է Ազատի ջրամբար

Մայիսի 5-ին, ժամը 09:21-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում սուզված ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և ջրասուզական խմբերը։

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել «Izh» մակնիշի ավտոմեքենան։

Related posts

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

Գարեգին Բ-ի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել

Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի