Մեքենան բախվել է ձիուն, որի վրա նստած 10-ամյա տղան ընկել է. երեխային սանավիացիան ծանր վիճակում տեղափոխել է ԲԿ

Սանավիացիան ծանր վիճակում երեխա է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Նախօրեին Գեղարքունիքի մարզում ավտոմեքենան բախվել է ձիուն, որի վրա նստած 10-ամյա տղան ընկել է և վնասվածքներ ստացել։ Երեխան նախ տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, այնտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետև սանավիցիայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

«Տղայի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ, գտնվում է ծանր վիճակում։ Բուժկենտրոն ընդունվելիս միացված է եղել արհեստական շնչառության սարք։

Այսօր արդեն երեխան շնչում է ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը, նկատվում է դրական դինամիկա։ Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ»,- ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Related posts

Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է նախագահ Ռայիսիի պատվիրակության անդամներից մեկի հետ խոսակցության մանրամասները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վերաբերյալ լուրերին