Մեքենան բախվել է հողաթմբին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվել, հայտնվել դաշտում. 25-ամյա վարորդը հիվանդանոցում է

Ապրիլի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հայկուհի Ա․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Related posts

ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

Զարեհ Սինանյանը Մադրիդում մասնակցում է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսին

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը. վարչապետ