Մեր 18-20 տարեկանները հրաշքներ են գործում, անասելի պինդ են․ ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
«Վերադառնում եմ Ստեփանակերտից։
Մեր 18-20 տարեկանները հրաշքներ են գործում։ Ու անասելի պինդ են։ Աշխարհի ամենապինդ բանակներից մեկը։
Մատակարարումներն ապահովվում են։
Միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է։
Վստահ եմ՝ մեր բարեկամները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարեն, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»։

Related posts

Մեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել