Մեր ռազմավարությունը պետք է լինի առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունն ուրիշներից. Փաշինյան

POLITICO պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության մասին:

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում փոխվել են Ռուսաստանի հնարավորությունները»,- ասել է Փաշինյանը՝ ընդունելով, որ Մոսկվան ձգտում է խուսափել Ադրբեջանին և նրա մերձավոր դաշնակից Թուրքիային օտարելուց:

«Մեր ռազմավարությունը պետք է լինի փորձել այս իրավիճակում առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունն ուրիշներից: Մենք ուզում ենք ունենալ անկախ, ինքնիշխան երկիր, բայց պետք է միջոցներ ունենանք, որպեսզի չհայտնվենք Արևմուտքի ու Արևելքի, Հյուսիսի և Հարավի բախումների կենտրոնում»,- ասել է ՀՀ վարչապետը։

Ռուսաստանին դիմելը, ամեն անգամ, երբ հակամարտություն է բռնկվում, պարզապես անընդունելի է, պնդել է Փաշինյանը։

«Անվտանգության իրավիճակը կտրուկ փոխվել է՝ շփման գծի խախտումներով և Լեռնային Ղարաբաղի տարածք ներխուժմամբ»,- ասել է Փաշինյանը: ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամ է ստեղծել՝ փակելով Լաչինի միջանցքը:

Related posts

Սանահին կայարան բնակավայրի հետ ժամանակավոր հետիոտնային կամուրջ ստեղծելու նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում

Հայտարարություն․ ակցիայի որոշ մասնակիցներ շարունակում են ոչ իրավաչափ գործողություններ կատարել

Որպես դաշնակից՝ միշտ պատրաստ ենք թիկունք լինել՝ ելնելով Երևանի պահանջմունքներից. Զախարովան՝ հեղեղների ֆոնին ՀՀ-ին օգնություն առաջարկելու մասին