Մեր նպատակն է, որ մարդը, Հայաստանում ապրելով, հարմարավետ զգա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել են քննարկումները Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի մշակման վերաբերյալ:

Ներկայացվել են նախորդ քննարկման արդյունքում կատարված աշխատանքները, ռազմավարության նպատակներն ու դրանից բխող ծրագրերն ու միջոցառումները:

Հաջորդիվ՝ խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել նախագծի շուրջ, ներկայացրել իրենց դիտարկումները ռազմավարության նպատակների ու ակնկալվող միջոցառումների վերաբերյալ:

«Սա մեր հիմնարար ռազմավարությունն է, որովհետև ի վերջո մեր նպատակն այն է, որ մարդը, Հայաստանում ապրելով, հարմարավետ զգա: Ըստ էության, մեր բոլոր ռազմավարությունները, քաղաքականությունները մեծ հաշվով միտված են սրան»,- նշել է Կառավարության ղեկավարը և ընդգծել, որ ռազմավարությունները և ճանապարհային քարտեզներն ինտեգրելու և սինխրոնիզացնելու անհրաժեշտություն կա: Վարչապետը նաև ընդգծել է ռազմավարությունների շարունակական վերանայման անհրաժեշտությունը, որը կնպաստի դրանց լիարժեք իրագործմանն ու արդյունավետության բարձրացմանը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, հիմք ընդունելով հնչած դիտարկումները և ռազմավարության նախագծի շուրջ շահագրգիռ կողմերի քննարկումները, նախագծում իրականացնել համապատասխան լրամշակումներ:

Related posts

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Երգում է Գագիկ Սուրենյանը

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ. վարչապետ