Մեր նպատակը գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրությունն է. ՆԳ նախարարը՝ կենսաչափական նոր անձնագրերի մասին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ Նիդերլանդների Թագավորությունում է՝ Հառլեմ քաղաքում, որտեղ տպագրվելու է ՀՀ քաղաքացու կենսաչափական նոր անձնագիրը:

Սարգսյանի խոսքով՝ իրենք աշխատում են ոլորտի լավագույն մասնագետների հետ՝ ինտեգրելու ներկայացված էսքիզները վիզա էջերի տպագրական տարբերակներում՝ պահպանելով անվտանգային բոլոր երաշխիքները:

«Քչերը գիտեն, որ գունային համադրությունից կախված է թե որքան դյուրին կամ որքան բարդ կարող է լինել անձնագրի կեղծումը: Իսկ մեր նպատակը դա գրեթե անհավանական դարձնելն է»,- ասում է ՆԳ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Related posts

Գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Պապոյան

Արարատի մարզի Վանաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ՄԱԿ Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին