Մեր թիրախային խնդիրը պետք է լինի ունենալ նոր իմիջով ՔԿՀ ծառայողներ. Գալյան

Նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման քննարկումները շարունակվում են: Բայց ես նախորդիվ էլ նշել եմ, որ նոր մոդելի քրեակատարողական հիմնարկ ունենալը միայն չեմ կապում նոր շենքային պայմաններ ունենալու հետ: Այսինքն՝ մեր թիրախային խնդիրը պետք է լինի կատարելագործել ՔԿՀ ծառայողների մասնագիտական կարողությունները, ունենալ նոր իմիջով ՔԿՀ ծառայողներ, որոնց համար հասկանալի, ընկալելի կլինի այն նպատակը, որի համար իրենք կոչված են ծառայության: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Ես իրենց հետ հանդիպման շրջանակում էլ նշել եմ, որ անազատության մեջ գտնվող անձին և քրեակատարողական ծառայողի՝ որպես պետական ծառայություն իրականացնող անձի միջև երրորդ, այլ օղակ որևէ դեպքում, որևէ պարագայում չպետք է լինի. սա մեր քաղաքականությունն է:

Ուղղությունը հիմնված է երկու հանգամանքի վրա՝ ապահովել անազատության մեջ գտնվող անձի համար արժանապատիվ պայմաններ և այդ պայմաններն ապահովել միայն ու միայն քեակատարողական ծառայողի միջոցով՝ որպես պետական ծառայություն իրականացնող անձի: Արդյունքային ցուցիչը սա է, իսկ դրան հասնելու ճանապարհին բավականին շատ քայլեր ու միջոցառումներ ունենք իրականացնելու»,- ասաց նա:

Related posts

Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ՀԸԳՀ իրագործման ընթացքը

Պատրաստ ենք մեզ մեկնած ձեռքը սեղմելու ու քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առաջարկները. Շիրակի մարզպետը՝ ԵՄ դեսպաններին

Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. Գլխավոր դատախազություն