Մեր առաջին հեծանվային զբոսանքը Երևանի փողոցներով կայացավ․ վարչապետը լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինստագրամյան իր էջում լուսանկար է տեղադրել առավոտյան զբոսանքից՝ կից գրելով․

«Ժամը 06.00-ից 06.40 մեր առաջին հեծանվային զբոսանքը Երևանի փողոցներով՝ կայացավ։ Հեծանիվը ազատություն է, հեծանիվը թիմայնություն է, հեծանիվը թռիչք է։ Կեցցե հեծանիվը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը քաղաքացիներին հրավիրել էր իր հետ հեծանվային զբոսանքի։

«Չեմ ասի ամեն օր, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ամենաուշը ժամը 07:00-ին պետք է վերադարձած լինենք, որովհետև սկսվում է աշխատանքային օրը. այսինքն առավոտյան 06:00-ին պետք կլինի շարժվել պայմանավորված տեղից: Եթե ուզում եք միանալ, nikolpashinyan@gmail.com էլհասցեով ուղարկեք ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը և ձեր լուսանկարը հեծանիվի հետ»,- գրել էր նա։

Related posts

Անօրինական միգրացիային աջակցողների նկատմամբ կարող են կիրառվել մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում