Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ բացվել է աշխարհի ամենամեծ հայկական գորգով խաղահրապարակը

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ՝ Խաչքարերի պուրակում, բացվել է գորգով պատված խաղահրապարակ: Այն ամբողջությամբ պատված է EPDM տեսակի ռետինե հատակով, աշխարհի ամենամեծ հայկական գորգն է նախշազարդերով: Նաև խաղահրապարակում տեղադրվել է վիշապաքար: Խաղահրապարակը անվճար է, ներառական, դրանից կարող են օգտվել 0-12 տարեկան երեխաները: Նման ևս մեկ խաղահրապարակ կլինի նաև Միսակ Մանուշյանի պուրակում: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 15-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց մասնավոր ընկերություններին խաղահրապարակի կառուցմանն աջակցելու համար, ապա խոսքն ուղղեց մյուս գործարարներին:

«Իրականում սա [որպես] որոշակի մեսիջ թող ընդունեն մեր գործընկերները, որ Երևանի քաղաքապետարանը գործընկերությունը հասկանում է սոցիալական ծրագրերով: Շատ լավ է գործունեություն իրականացնել Երևան քաղաքում, շատ լավ է օգտվել այն բոլոր ենթակառուցվածքներից, որոնք այս քաղաքը մատուցում է ձեզ, որպեսզի ձեր բիզնեսը հարմար իրականացնեք, բայց խնդրում եմ նաև չմոռանալ, որ դուք այս հասարակության և քաղաքի մասնիկն եք:

Հարգելի՛ գործընկերներ, մասնավորապես խոշոր բիզնեսին է վերաբերում, տեղից շարժվելու ժամանակը եկել է»,- ասաց նա:

Related posts

«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդի ցուցաբերած աջակցությունը հարկավոր է արդարացնել. Պուտինը՝ Պետդումայի ընտրության մասին

Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան