Մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ շարունակել եք դավաճանությունը. Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը յուրաքանչյուր ոք հիմա կարող է գտնել, ասում է, որ իրենք պատրաստ էին 7 շրջանները հանձնելու Ադրբեջանին, բայց Ադրբեջանն ասում էր՝ ո՛չ, ավելին պետք է տաք, նոր պայմաններ էր առաջ քաշում. հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ խոսելով արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին:

«Սերժ Սարգսյանն ավելին էր տալիս Ադրբեջանին, Ղարաբաղի կեսն էլ էր տալիս, բայց Ադրբեջանն էլի ասում էր՝ ոչ: Երբ նախորդ հարցուպատասխանին ասում էի՝ Սերժ Սարգսյանը օգտագործում է «բնակիչ» եզրույթը, արդյոք կարո՞ղ ենք եզրակացնել, որ նաև ԼՂԻՄ-ի ադրբեջանցի բնակիչները պետք է մասնակցեին այդ ենթադրվող հանրաքվեին: Ինձ զարմացրեց, որ էլի հանրապետականները արձագանքեցին, ասեցին, թե Խորհրդային Միության ժամանակ եղած չափով պետք է մասնակցեին ադրբեջանցիները: Երկու սկզբունքային հարց կա: Խորհրդային Միության տարիներին, եթե հավատանք մարդահամարին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվել է 40 հազար ադրբեջանցի: Երբ այդ 40 հազար ադրբեջանցին Սերժ Սարգսյանի և Հանրապետականի հիշատակած հանրաքվեի բերումով ստանում են Լեռնային Ղարաբաղի բնակչի կարգավիճակ, հարց եմ տալիս՝ այդ բնակիչը որտե՞ղ պետք բնակվեր: Մեր նախորդ հարցուպատասխանի ժամանակ ասում էի, որ Շուշիի հարց միշտ եղել է, իրենք ասում են՝ չէ՛, չի եղել: Ես ձեզ ցույց եմ տալիս, որ միշտ եղել է»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը սկզբունքային հարցեր թվեց, որից մեկն էլ՝ արդյոք բանակցային փաստաթղթերում ձևակերպվա՞ծ է, թե որտեղ է լինելու հանրաքվեն:

«Արդյոք բանակցած այդ իրենց փաստաթղթում հստակ գրվա՞ծ էր, թե ով է ձևակերպելու ի վերջո հանրաքվեի դրվող հարցը՝ ո՛չ: Եթե նույնիսկ այս ամենը ընդունենք ընդունելի, արձանագրենք, որ նույնիսկ այս տարբերակին Ադրբեջանն ասել է՝ ոչ»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այդ պատմությունը 1998 թվականից է սկսվել, երբ Ղարաբաղը, Փաշինյանի խոսքով՝ դուրս է շպրտվել բանակցային գործընթացից, և Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը կողմ է քվեարկել Եվրոպայում անվտանգության խարտիային. դրանում հստակ նշվել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է ամրապնդի տարածքային ամբողջականությունը երկրների և ինքնիշխանությունը գոյություն ունեցող պետությունների կազմում:

«Իրենք ինչի՞ չեն տալիս այս հարցերը, որովհետև այս հարցերին պատասխանելուց հետո ասելու են՝ դե եկեք պարզենք, թե ո՛վ է դավաճանը, ո՛վ է կապիտուլյանտը, ո՛վ է հողատուն: Ես ասում եմ՝ դո՛ւք եք, Ռոբե՛րտ Քոչարյան, Սե՛րժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք: Մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր դավաճանությունը շարունակել եք»,- ասաց Փաշինյանը:

Related posts

Պատերազմի ժամանակ Իրանը հասկացավ, թե ովքեր են իր բարեկամներն ու թշնամիները. Ադրբեջանը կանգնած էր մեր կողքին. Ղալիբաֆ

ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Հունաստանի քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին

Ընտրվեցին Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը. Փաշինյան