Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Ապրիլի 24-ն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցի օրն է, որն ահռելի պատմական, հոգևոր և բարոյաքաղաքական նշանակություն ունի մեր համար դաշնակից Հայաստանի համար, բարեկամ հայ ժողովրդի, ՌԴ-ում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար: Այս մասին ճեպազրոյցում ասել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք միշտ այս ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավն ու աղետը և աշխարհում առաջիններից մեկն ենք հայտարարել Ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին: ՌԴ բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հարգանքի տուրք մատուցելու միջոցառումներ», – ասել է Զախարովան:

Related posts

Պետության մեջ 2-րդ պետություն կամ կառավարություն ձևավորելու բոլոր փորձերը ամենակոշտ միջոցներով կասեցվելու են

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին