Մենք հետևողականորեն զարգացնելու ենք Հայաստանը որպես զբոսաշրջիկների համար պահանջված մշակութային նպատակակետ. Քերոբյան

Երեկ հանդիսատեսներով լեցուն դահլիճում կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ թավջութակահար Միշա Մայսկիի համերգը, որը եզրափակել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հովանավորությամբ անցկացված «Արմենիա» միջազգային դասական երաժշտության չորրորդ փառատոնը։ Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի Ֆեյսբուքի էջում։
«Հայաստանի նոր զբոսաշրջային բրենդի չորս գրավչության ուղղություններից մեկը մշակույթն է և մենք հետևողականորեն զարգացնելու ենք Հայաստանը որպես զբոսաշրջիկների համար պահանջված մշակութային նպատակակետ»,- նշել է նախարարը։

Related posts

Պուտինը եռօրյա այցով ժամանել է Հնդկաստան

Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով