Մենք հավատարիմ ենք Կովկասում խաղաղության ու անվտանգության խթանմանը. Թրյուդոն՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել:

«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարության ամրապնդմանը, մեր տնտեսությունների աճին և Կովկասում խաղաղության ու անվտանգության խթանմանը։ Սա այն է, ինչ այսօր քննարկել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք շարունակելու ենք ընդլայնել մեր երկրների միջև գործընկերությունը»,- գրել է Թրյուդոն։

Related posts

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Եկեք արձանագրենք, որ այն ընդերքը, որ այսօր մեր աչքի առջև դարձավ ոսկի, ՀՀ-ին է պատկանում և ՀՀ ժողովրդի սեփականությունն է. վարչապետ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ