Մենք կրկնապատկում ենք այն ուսուցիչների աշխատավարձը, որոնք կամավոր ատեստավորման գործընթաց են անցել. Փաշինյան

Մեր կարևորագույն բարեփոխումներից մեկը հասցրել ենք ռազմավարական հանգրվանի, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ուսուցիչների ատեստավորման գործընթացը և նրանց աշխատավարձի դրույքաչափը կրկնապատկելու վերաբերյալ Կառավարության որոշումը:

«Նախորդ շաբաթ կայացված որոշմամբ՝ ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվել է: Կրկնապատկվել է մի քանի գործողության հանրագումարով: Մենք կրկնապատկում ենք այն ուսուցիչների աշխատավարձը, ովքեր կամավոր ատեստավորման գործընթաց են անցել:

Կամավոր ատեստավորման գործընթացը նրա համար է, որ մենք բոլորս՝ Կառավարությունը, ծնողները, աշակերտները, համոզվեն, որ իրենց դասավանդում են պատշաճ որակավորում ունեցող ուսուցիչներ:

Խնդիրն այն է, որ գիտելիքը և ժամանակը փոխվում է, և մենք սրանով ինքազարգացման, սեփական որակավորումը բարձրացնելու խթան ենք տալիս մեր սիրելի ուսուցիչներին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց, որ ոչ թե Կառավարությունն է որոշում, թե որ ուսուցչի աշխատավարձն է բարձրանում, այլ հենց ինքը՝ ուսուցիչը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ կամավոր ատեստավորում անցած բոլոր ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը 108-125 հազար դրամի փոխարեն կլինի 200 հազար դրամ:

Այսպես, ատեստավորման ընթացքում հավաքած միավորներով և տարակարգի սանդղակի կիրառմամբ կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչը կարող է ստանալ 400 հազար դրամ աշխատավարձ:

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը