Մենք իրավիճակին մոտենում ենք առաջին հերթին չվնասելու տրամաբանությամբ. վարչապետը՝ Բաքվում պահվող հայերի մասին

Ես կարող եմ ասել, որ այն տեղեկությունները, որոնք մենք իմացանք, և տեսանք այն տեսարանները, դրանք, իհարկե, մտահոգիչ են, բայց նաև պետք է արձանագրեմ, որ մենք իրավիճակին մոտենում ենք առաջին հերթին չվնասելու տրամաբանությամբ: Մեր դիվանագիտական շփումներում, մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է, և մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որպեսզի հասնենք արդյունքի: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ Բաքվում պահվող հայերի մասին հարցին:

Related posts

COP17-ի հյուրընկալումը Հայաստանի համար ինքնանպատակ չէ․ Արարատ Միրզոյան

Մենք այլևս սպասելու ժամանակ չունենք, պետք է խոսքերից անցնել գործի․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացմանը

Ասել եմ՝ 2023 թվականին նա մեր ապագա օլիմպիական չեմպիոնն է. Հարությունյանը՝ Էմմա Պողոսյանի հաղթանակի մասին