Մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր Սահմանադրություն. պլանավորում ենք դրա ընդունման հանրաքվեն իրականացնել 2027-ին. վարչապետ

Մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր Սահմանադրություն, և պլանավորում ենք նոր Սահմանադրության ընդունման այդ հանրաքվեն իրականացնել 2027 թվականին։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չնայած՝ այդ էլ պիտի ասեմ, որ կան, այդ թվում՝ քաղաքական թիմում, ձայներ, կարծիքներ, թե ինչո՞ւ ենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ և համատեղ, որն ավելի օրակարգը կդարձնի կոնկրետ քաղաքական: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ սա բացառապես մեր ներքին օրակարգի հարցն է, չնայած մյուս կողմից պետք է նաև խոստովանեմ, որ սա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Եվ հետևաբար, անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանը կարող է նորանոր պահանջներ առաջ քաշել՝ վերադառնալով արդեն խաղաղության օրակարգին, Ադրբեջանը կարող է նորանոր հարցեր բերել օրակարգ, բայց չի նշանակում, որ այդ բոլոր հարցերը մեզ համար քննարկելի են»,- ասել է վարչապետը։

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում