Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ԱՄՆ-ը մտահոգված է ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով։ Մենք խորապես մտահոգված ենք, որ փակված է Լաչինի միջանցքը. կարևորագույն ապրանքների մատակարարումն ընդհատված է, և ծանրացել է մարդասիրական վիճակը։ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

«Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. առևտրային մարդասիրական և անձնական տրանսպորտային միջոցները պետք է կարողանան հասնել ԼՂ բնակչությանը։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունում, որ հնարավոր է փոխզիջումների գնալ այլ լրացուցիչ ուղիների հարցում՝ մարդասիրական մատակարարումների համար»,- ասաց նա։

Ըստ ԱՄՆ ներկայացուցչի` անհրաժեշտ է, որ կողմերը շարունակեն հակամարտության խաղաղ լուծմանը միտված բանակցությունները։ «Պետք է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

ԱՄՆ-ը կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և անմիջապես դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը։ «Բոլոր կողմերին կոչ ենք անում լիովին հարգել իրենց պարտավորությունները միջազգային մարդասիրական իրավունքի ներքո»,- նշեց նա։

Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ավելացրեց, որ բանակցությունները կենսական դեր ունեն մնայուն խաղաղության հասնելու գործում։ «Մենք աջակցում ենք ցանկացած ձևաչափի, որը թույլ կտա Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասաց նա։

Related posts

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը երկիր

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել