«Մենություն». քանոնը՝ դուդուկի ու սիմֆոնիկի  նվագակցությամբ 

Գյումրու Կամերային դահլիճում հնչում են կատարումներ, որոնք լսվել են  արտասահմանյան մի շարք երկրներում։ Դրանք Անահիտ Վալեսյանի հեղինակային կատարումներն են, որտեղ հեղինակը երաժշտությամբ պատմում է իր ունեցած մեծ սիրո մասին ու նվիրում ամուսնու հիշատակին։ Վալեսյանը պատմում է՝ գաղափարի շուրջ տաղանդավորներին մեկտեղելու կարիք կար եւ այդ շարքում Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն էր, որը նվագակցեց, ու կատարումները, որոնք գրվել էին դաշնամուրի ու քանոնի համար, բայց հնչեցին քանոնի ու սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի նվագակցությամբ։ Գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Երվանդ Վարոսյանի խոսքով՝ համագործակցությունը Վալեսյանի առաջին անգամ չէր, բայց ձեւաչափն է տեսակով եզակի։ Իր խոսքով՝ այն, որ մեկտեղել քանոնը, լարային կազմն ու, ինչու ոչ, նաեւ փողայինը, ստացված արդյունք են գրանցելու, դա պարզ էր արդեն փորձերի ժամանակ, իսկ գրավականը հեղինակի ուղիղ մասնակցությունն է եղել։

Related posts

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Պեկինը դատապարտել է Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք ազդել են չինական երկու ընկերության վրա