Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 3 անհայտ կորած. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 9-10-ը:
Բացահայտվել է 184 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
  • 69 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 24 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 13 դեպք՝ խարդախության,
  • 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 9 դեպք՝ սառը զենք կրելու,
  • 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 5 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 4 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, փաստաթուղթ կեղծելու, բնակարանային գողության նախապատրաստման,
  • 2-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,  բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, կանխամտածված սնանկության։
Բացահայտվել են շորթման, դրամանենգության, խուլիգանության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, գույքին տիրանալու, ազատությունից ապօրինի զրկելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու, դրանք ձևափոխելու կամ նորոգելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են․
  • 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Հայտնաբերվել է 3 անհայտ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Related posts

Վարազդատ Լալայանը դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Վարազդատ Լալայանը 210 կգ արդյունքով պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ