Մեկ լուսանկարը մի քանի հոգու կյանք է արժենում. Հովհաննիսյանը՝ ռազմական օբյեկտները և զինտեխնիկայի տեղաշարժերը լուսանկարելու մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությանն այն մասին, որ անթույլատրելի է սահմանային հատվածներից ռազմական, քաղաքացիական օբյեկտների, զինտեխնիկայի տեղաշարժերի լուսանկարներ, տեսանյութեր հրապարակել:

«Միասին անցել ենք 44-օրյա պատերազմի միջով և տեսել ենք, թե ինչ հետևանքներ են ունենում այս լուսանկարներն ու տեսանյութերը: Սա հակառակորդի արտաքին հետախուզության գործառույթն է: Հասկանում ենք, որ մեկ լուսանկարը մի քանի հոգու կյանք է արժենում: Ներեցեք, բայց դժվա՞ր է հասկանալ, որ չի կարելի լուսանկարներ, տեսանյութեր հրապարակել: Այդ փոստը, որ անում եք, կոճակը, որ սեղմում եք, հավասարազոր է թշնամու կողմից արձակած կրակոցին»,- ասաց Հովհաննիսյանը:

Related posts

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել