Մեկնել է 2024-ի Երևան-Բաթումի-Երևան առաջին գնացքը. ինչ չվացուցակ է գործում, ինչպես ձեռք բերել տոմսեր

Հունիսի 24-ին ընթացիկ տարվա առաջին ուղևորությունն է իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղու միջազգային գնացքը: Այսօրվա դրությամբ արդեն վաճառվել է մոտ 1500 տոմս։

ՀԿԵ հաղորդագրության համաձայն, ընթացիկ տարում գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Ուղևորներին առաջարկվում է ծառայությունների չորս տեսակ՝ պլացկարտ, կուպե, բարձր հարմարավետության կուպե և Սվ։

Երևանից դեպի Սև ծովի հանգստավայրեր տոմսերի արժեքը սկսվում է 13 հազար դրամից: Գնացքի մեկնումը 14:00-ին, ճանապարհորդության ժամանակը՝ 17.5 ժամ: Տոմսերը կարելի է ձեռք բերել ոչ միայն Հայաստանի և Վրաստանի գլխավոր կայարանների տոմսարկղերից, այլև առցանց՝ ՀԿԵ-ի կայքում։

««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և մասնագետների միջազգային թիմը ամեն ինչ արեցին, որպեսզի կարճ ժամանակում վերականգնեն մայիսյան հեղեղումների հետևանքով Հայաստանի հյուսիսում գտնվող երկաթուղու ավերված հատվածները: Սա հնարավորություն տվեց չհիասթափեցնել գնացքով հանգստի մեկնել սիրողների սպասելիքները և հունիսի 24-ից սկսել միջազգային գնացքների շարժման ամառային գրաֆիկը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան