Մեկնարկել է USAID-ի լուծարման գործընթացը. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ հայտարարել է, որ Կառավարման և բյուջեի գրասենյակի (OMB) տնօրեն Ռասել Վոութը այժմ կղեկավարի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ-USAID) լուծարման գործընթացը։

«Ես կատակեցի նախագահ Թրամփի հետ, որ չորս աշխատանք ունեմ։ Նա ասաց, որ մեկը տամ իմ ընկեր Ռասել Վոութին։ Այդպես էլ արեցի։ Հունվարից մենք տասնյակ միլիարդավոր դոլարներ ենք խնայել հարկատուների համար։ Հիմնական ծրագրերի փոքր փաթեթը պետքարտուղարությանը փոխանցելուց հետո՝ USAID-ն պաշտոնապես գտնվում է լուծարման ռեժիմում։ Ռասը այժմ ղեկավարում է գործակալության լուծարման գործընթացը»,- գրել է Ռուբիոն X սոցիալական ցանցերում։

Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Մարկո Ռուբիոյին նշանակել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ժամանակավոր կառավարիչ։ Իսկ հուլիսի 1-ին պետքարտուղարը հայտարարել էր, որ դադարեցվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից տրամադրվող ամբողջ արտաքին օգնությունը, և ամերիկացի հարկատուները կտեղեկացվեն ԱՄՆ բոլոր արտաքին օգնության ծրագրերի մասին։

Related posts

Դատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը, Ավետիս Առաքելյանը և Լիլիա Շուշանյանը ինքնաբացարկի դիմում են գրել