Մեկնարկել է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը

Մեկնարկել է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ113+200-կմ118+900 հատվածի հիմնանորոգումը։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ազատան բնակավայրի մոտով։ Այս օրերին ընթանում են 5.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի գոյություն ունեցող ծածկի քանդման, հողային, արհեստական կառուցվածքների նորոգման աշխատանքներ։

Շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Բեստ նախագիծ» ՍՊԸ-ի։

Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել 2023 թվականի ընթացքում։

Շինաշխատանքների պայմանագրային արժեքը 1 մլրդ 260 մլն դրամ է։ Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Related posts

Դավիթ Առուշանյանի ելույթը հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նիստին

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հեռախոսազրույցը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված անկանխիկ գործառնությունների խթանման հարցերին