Մեծամասշտաբ զորավարժությունների շրջանակում անցկացվել են հետախուզական խմբերի հարձակողական մարտի վարման գործողություններ

ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծամասշտաբ զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 17-ին անցկացվել են հետախուզական խմբերի հարձակողական մարտի վարման գործողություններ։
Անձնակազմը հմուտ և ներդաշնակ գործողություններով ոչնչացրել է պայմանական հակառակորդի կրակակետերն ու կարևոր նշանակության օբյեկտները՝ կենդանի ուժի մեծ կորուստներ պատճառելով և, անցնելով հակառակորդի թիկունք, բարենպաստ պայմաններ է ստեղծել յուրային ստորաբաժանումների գործողությունների համար։

Related posts

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Ավելի շատ գազ կարտահանենք, եթե հնարավորություն լինի. կա՞ Հայաստանից ավելի լավ ընկեր. Իրանի փոխնախագահ