Մեդիափորձագետը զգուշացնում է միայնակ կանանց

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ կանանց զգուշացնելով․

«Միայն կանանց համար։ Հիմա մի օնլայն խաբեություն ձեւի մասին պատմեմ։ Որը նոր բան չէ, բայց քանի որ վերջերս մի քանի դեպք արձանագրվեց, զգուշացնեմ։

Ուրեմն միայնակ կանանց հետ կապնվում են, ներկայանում են հիմնականում որպես Սիրիայում կամ Իրաքում ծառայող սպա, ամերիկյան, բրիտանական, շոտլանդական կամ նման մի երկրի բանակի։ Երկար խոսելուց, շփվելուց հետո սկսում են ցույց տալ, որ կուզենային ունենալ ավելի երկարաժամկետ հարաբերություններ։ Ու ուզում են գալ Հայաստան, որ ծանոթանան։

Բայց էս ս պահին գումար չունեն, ինչ-որ խնդիրներ են հորինում։ Ասում են փողը ուղարկի, կգամ, Հայաստանում քարտից կհանեմ, կտամ։ Վիդեոզանգի չեն համաձայնում տարբեր պատճառներով։ Կարճ կապեմ. արտասահմանցի զինվորականներին տաս արեգ։ Դրանք քցող են»,- գրել է նա։

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան