Մաքսատուրքից ազատումը նպաստել է արտադրական հնարավորությունների ընդլայնմանը. Պապոյանն այցելել է «ԳԼԱՍՎՈՐՔ»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 30-ին այցելել է ապակու մշակման առաջատար ծառայություններ մատուցող «ԱՍԷԴԼ» կազմակերպության «ԳԼԱՍՎՈՐՔ» ընկերություն: Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Ընկերության սեփականատեր Սամվել Աղեկյանի և տնօրեն Էդուարդ Աղեկյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել ընկերության գործունեության հիմնական ուղղություններին, արտադրական գործընթացներին և ներդրված սարքավորումներին։

Ընկերությունը մի քանի անգամ օգտվել է ՀՀ կառավարության կողմից տրամադրվող մաքսատուրքից ազատման արտոնությունից, ինչպես նաև տնտեսության արդիականացման պետական միջոցառումից, որը նպաստել է արտադրական հնարավորությունների ընդլայնմանը և տեխնոլոգիական զարգացմանը։

Ընկերության գործարանը զբաղեցնում է 30.000 մ² տարածք, ունեն շուրջ 300 աշխատակից, ընդհանուր կատարվել է 3 միլիարդ դրամի ներդրում։

«ԳԼԱՍՎՈՐՔ»-ը գործունեություն է ծավալում նաև Վրաստանի շուկայում և համագործակցում է համաշխարհային հեղինակավոր ընկերությունների հետ, նպատակ ունեն արտահանման շուկաների մեծացման։

Նախարար Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել «ԳԼԱՍՎՈՐՔ»-ի ներդրումը ՀՀ տնտեսության զարգացման գործում և շեշտել նման ընկերությունների աջակցության ու խթանման կարևորությունը:

Related posts

Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է

Դրսից ժամանող ընտրողներն ու երկքաղաքացիության հարցը՝ համապետական ընտրությունների ֆոնին

ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը