Մարտունու և Ասկերանի շրջանում կիրականացվեն զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ . ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, օրվա ընթացքում Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Մարտունու շրջանում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:
ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում Վարնկաթաղ գյուղում և հարակից բնակավայրերում: Հնարավոր են նաև պայթեցման աշխատանքներ:

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող անձանց հետ

Խուզարկություններ Ստեփանավանում․ ձերբակալվել է 14 անձ

Կրկին ընդդիմության ահազանգած «քաղաքական հետապնդումների» մասին. վարչապետը ևս մեկ փաստաթուղթ է հրապարակել