«Մարտի 1»-ի քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

«Մարտի 1»-ի քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ս.Աֆյանը 2008 թվականի մարտի 1-ին կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա՝ քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որի հետևանքով հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Related posts

«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդի ցուցաբերած աջակցությունը հարկավոր է արդարացնել. Պուտինը՝ Պետդումայի ընտրության մասին

Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան