Մարտի 1-ը նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության միջազգային օր․ ՆԳՆ ՓԾ տնօրենի ուղերձը

Փրկարար ծառայությունը լինելով մարդասիրական առաքելություն իրականացնող կառույց՝ առանձնահատուկ պատասխանատվություն է կրում բնակչության պաշտպանության ապահովման գործում. ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել համակարգի աշխատակիւցներին, որտեղ նշված է․

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ քաղաքացիներ,Մարտի 1-ը նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության միջազգային օր։ Օրվա խորհրդով ընդգծվում է քաղաքացիական պաշտպանության համակարգերի կարևորությունը մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության գործում։

Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությունը 2026 թվականին հայտարարել է «Էկոլոգիական ռիսկերի կառավարում՝ կայուն և դիմացկուն ապագայի համար» կարգախոսը։
Փրկարար ծառայությունը լինելով մարդասիրական առաքելություն իրականացնող կառույց՝ առանձնահատուկ պատասխանատվություն է կրում բնակչության պաշտպանության ապահովման գործում:
Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրը հիշեցնում է նաև մեր հասարակության պատրաստվածության բարձրացման, համերաշխության և փոխօգնության ամրապնդման կարևորության մասին։
Վստահ եմ, որ շարունակելու ենք աշխատել բարձր պատասխանատվությամբ՝ ապահովելով մեր բնակչության անվտանգությունն ու ճգնաժամային իրավիճակներին դիմակայունությունը»,- նշված է ուղերձում։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ